Անցնել բովանդակությանը

Հոդված 66. Վեճերի կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 66. Վեճերի կարգավորումը

1. Մասնակից պետությունները պետք է ձգտեն սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով։

2. Երկու կամ ավելի Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ցանկացած վեճ, որը խելամիտ ժամկետի ընթացքում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, այդ Մասնակից պետություններից որևէ մեկի խնդրանքով` փոխանցվում է արբիտրաժային քննության: Եթե արբիտրաժի վերաբերյալ դիմելու օրվանից հաշված` վեց ամսվա ընթացքում այդ Մասնակից պետությունները չկարողանան պայմանավորվել դրա կազմավորման շուրջ, ապա այդ Մասնակից պետություններից որևէ մեկը կարող է վեճը փոխանցել Միջազգային դատարան` դատարանի կանոնադրության համապատասխան դիմում ներկայացնելով:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս կամ դրան միանալիս կարող է հայտարարել այն մասին, որ ինքը իրեն կապված չի համարում սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով։ Մյուս Մասնակից պետությունները սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով կապված չեն լինի այն Մասնակից պետության նկատմամբ, որն այդպիսի վերապահում է կատարել:

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը վերապահում է արել սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցագիր ուղարկելու միջոցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։