Հոդված 69. Փոփոխություններ
Հոդված 69. Փոփոխություններ
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի անց Մասնակից պետությունը կարող է փոփոխություն առաջարկել և այն ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետև առաջարկվող փոփոխությունը վերահասցեագրում է Մասնակից պետություններին և Մասնակից պետությունների Խորհրդաժողովին` այդ առաջարկությունը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու նպատակներով: Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է գործադրի բոլոր ջանքերը յուրաքանչյուր ուղղման վերաբերյալ փոխհամաձայնության հասնելու համար։ Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես ծայրահեղ միջոց, ուղղման ընդունման համար պահանջվում է Մասնակից պետությունների երկու երրորդի մեծամասնությունը, որոնք Մասնակից պետությունների Խորհրդաժողովի նստաշրջանին ներկա են և մասնակցում են քվեարկությանը:
2. Իրենց իրավասության ոլորտի մեջ մտնող հարցերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները պետք է իրենց ձայնի իրավունքն իրականացնեն սույն հոդվածի համաձայն՝ օժտվելով այնքան թվով ձայներով, որը հավասար է սույն Կոնվենցիայի Մասնակից հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին: Այդպիսի կազմակերպությունները չպետք է իրականացնեն ձայնի իրենց իրավունքը, եթե նրանց անդամ պետություններն իրականցնում են ձայնի իրենց իրավունքը և՝ հակառակը։
3. Սույն հոդվածին համապատասխան ընդունված փոփոխությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման Մասնակից պետությունների կողմից։
4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված փոփոխությունը Մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում նրա կողմից այդպիսի փոփոխության վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվելու օրից իննսուն օր անց։
5. Երբ փոփոխությունն ուժի մեջ է մտնում, այն պետք է պարտադիր դառնա այն Մասնակից պետությունների համար, որոնք համաձայնություն են հայտնել կապված լինել դրանով: Մասնակից մյուս Պետությունները պետք է շարունակեն կապված լինել սույն Կոնվենցիայի դրույթներով և նրանց կողմից ավելի վաղ վավերացված, ընդունված կամ հաստատված ցանկացած փոփոխությամբ: