ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 110. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամկետը
Հոդված 110. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամկետը
1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետի լրանալը կամ սույն Օրենսգրքով սահմանված այլ ժամկետում:
2. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև Միության մաքսային տարածքից դրանց մեկնումը, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: