Հոդված 390. Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը և կարգը
Հոդված 390. Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը և կարգը
1. Մաքսային փորձաքննությունն անցկացվում է մաքսային փորձագետի (փորձագետի) կողմից մաքսային փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութերը և փաստաթղթերն ընդունելու օրվանից 20 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
Մաքսային փորձաքննությունը նշված ժամկետում ավարտելն անհնարին լինելու դեպքում մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը կարող է երկարաձգվել՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2. Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը կասեցվում է լիազորված մաքսային մարմնի՝ իրեն լրացուցիչ նյութեր, փաստաթղթեր, ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ տրամադրելու վերաբերյալ մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմնին ներկայացվող միջնորդության առկայության դեպքում, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ դեպքերում:
Ժամկետը, որով կասեցվում է մաքսային փորձաքննության իրականացումը, ինչպես նաև այդ կասեցման կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
3. Լիազորված մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության անցկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: