Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 372. Մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն ուղարկելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 372. Մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն ուղարկելը

1. Մեկ անդամ պետության մաքսային մարմինը մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն է ուղարկում հետևյալ դեպքերում՝

1) հայտնաբերվել են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին վկայականի գործողության կասեցման՝ սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը.

2) հայտնաբերվել են միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի պահանջների խախտմամբ օգտագործման փաստեր.

3) այլ դեպքերում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան նախատեսված է մաքսային մարմինների փոխգործակցություն:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան տեղեկատվություն ուղարկելու կարգը և ժամկետը, ինչպես նաև ուղարկվող տեղեկությունների կազմը և (կամ) ուղարկվող փաստաթղթերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Մեկ անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն ուղարկելու հետևյալ դեպքերում՝

1) տեղեկատվությունը կարող է վկայել մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության խախտումների կամ խախտման հնարավոր ռիսկերի մասին, որի մաքսային մարմնին այն ուղարկվում է.

2) հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ տեղեկատվությունը հետաքրքրություն է ներկայացնում այն մաքսային մարմնի համար, որին ուղարկվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։