Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 310. Մաքսային հսկողության անցկացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 310. Մաքսային հսկողության անցկացումը

1. Մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

2. Մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային հսկողության օբյեկտների առնչությամբ՝ նրանց նկատմամբ կիրառելով սույն Օրենսգրքով որոշված մաքսային հսկողության ձևերը և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները:

Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հայտնաբերման նպատակով մաքսային հսկողությունը կարող է անցկացվել Միության մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ:

3. Մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ մաքսային հսկողության անցկացման կարգը որոշվում է սույն Օրենսգրքով, իսկ սույն Օրենսգրքով չկարգավորված մասով կամ դրանով նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման տեխնոլոգիաները (հրահանգները) սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

4. Մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները ելնում են մաքսային հսկողության օբյեկտների, մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրողականության սկզբունքից:

Մաքսային հսկողության օբյեկտները, մաքսային հսկողության ձևերը և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցներն ընտրելիս կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

5. Մաքսային հսկողության ձևերը և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները մաքսային մարմինների կողմից կարող են կիրառվել անդամ պետության օրենսդրության պահպանումն ապահովելու համար, որը պահպանելու նկատմամբ հսկողությունը վերապահված է այդ անդամ պետության մաքսային մարմիններին, եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ:

6. Մաքսային մարմինների անունից մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային մարմինների՝ մաքսային հսկողություն անցկացնելու համար լիազորված պաշտոնատար անձանց կողմից՝ վերջիններիս պաշտոնեական (գործառութային) պարտականություններին համապատասխան:

Մաքսային հսկողությունը՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ձևով, իսկ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում՝ մաքսային հսկողությունը՝ նաև այլ ձևերով կամ մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ, կարող է անցկացվել մաքսային մարմինների կողմից մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:

7. Մաքսային հսկողությունն անցկացվում է ապրանքների՝ մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում, որը որոշվում է սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածին համապատասխան:

Նախնական մաքսային հայտարարագրման և պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում մաքսային հսկողությունը սույն Օրենսգրքի 311-րդ հոդվածի հինգերորդ պարբերության մեջ նշված մաքսային հսկողության օբյեկտների նկատմամբ անցկացվում է մաքսային հայտարարագրի գրանցման պահից:

Սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-15-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո մաքսային հսկողությունը կարող է անցկացվել՝ այդ հանգամանքների ի հայտ գալու օրվանից մինչև 3 տարին լրանալը:

Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո մաքսային հսկողությունը կարող է անցկացվել մինչև այդ հանգամանքների ի հայտ գալու օրվանից 5 տարին լրանալը:

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված անձանց գործունեության նկատմամբ մաքսային հսկողությունը կարող է իրականացվել այդպիսի ռեեստրներում նրանց ընդգրկված լինելու ժամանակահատվածում, իսկ եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, նաև նրանց այդպիսի ռեեստրներից հանելուց հետո՝ այդպիսի օրենսդրությամբ նախատեսված ժամկետով:

8. Ապրանքների բացթողման փաստը հաստատող տեղեկությունների ստուգման նպատակով մաքսային մարմինների կողմից կարող է անցկացվել մաքսային հսկողություն՝ Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքների նկատմամբ, եթե մաքսային մարմիններն ունեն տեղեկատվություն այն մասին, որ ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվել և (կամ) Միության մաքսային տարածքում են գտնվում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի խախտմամբ:

9. Մաքսային հսկողություն անցկացնելիս դրա անցկացման համար անդամ պետությունների այլ պետական մարմինների որևէ թույլտվություն, կարգադրագիր կամ որոշում մաքսային մարմիններից չի պահանջվում:

10. Մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները և նրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն սահմանելու այնպիսի պահանջներ և սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ:

11. Մաքսային հսկողություն անցկացնելիս չի թույլատրվում ոչ իրավաչափ վնաս հասցնել փոխադրողին, հայտարարատուին, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և այլ անձանց, որոնց շահերին առնչվում են մաքսային մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները (անգործությունը)՝ մաքսային հսկողություն անցկացնելիս, ինչպես նաև ապրանքներին և տրանսպորտային միջոցներին:

12. Մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային հսկողության գոտիներում և այլ վայրերում, որտեղ գտնվում են (պետք է գտնվեն կամ կարող են գտնվել) ապրանքները, այդ թվում՝ մաքսային հսկողության ենթակա միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, այդ ապրանքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և (կամ) տեղեկատվական համակարգերը:

13. Սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային հսկողության ձևերի կիրառմամբ մաքսային հսկողության անցկացման արդյունքները ձևակերպվում են սահմանված ձևի մաքսային փաստաթղթեր կազմելու միջոցով կամ սույն Օրենսգրքով նախատեսված այլ եղանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։