Հոդված 30. Ապրանքի ծագման հայտարարագիրը
Հոդված 30. Ապրանքի ծագման հայտարարագիրը
1. Ապրանքի ծագման հայտարարագիր՝ առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը վերաբերում է ապրանքին և պարունակում է ապրանքի ծագման մասին ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կամ ապրանքի արտահանման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) պատրաստողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից հայտագրված տեղեկություններ:
2. Եթե պարզվում է, որ ապրանքի ծագման մասին հայտարարագրի մեջ ապրանքի ծագման մասին հայտագրված տեղեկությունները հիմնված են այլ չափորոշիչների վրա, քան այն չափորոշիչները, որոնց կիրառումը սահմանված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով, ապա ապրանքի ծագման տվյալ հայտարարագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ: