Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 254. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը՝ կախված ապրանքների այն կատեգորիաներից, որոնց նկատմամբ այն կիրառվում է

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 254. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը՝ կախված ապրանքների այն կատեգորիաներից, որոնց նկատմամբ այն կիրառվում է

Կախված ապրանքների այն կատեգորիաներից, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգը, Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում անդամ պետությունների օրենսդրությամբ, սահմանվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները, այդ թվում՝ ոչ սակագնային կարգավորման, տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառումը, և հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը ներառյալ՝

Միության մաքսային տարածք ներմուծվող և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների կարգավիճակի սահմանումը.

ապրանքների օգտագործման ժամկետը և այլ պայմաններ՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան.

հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտի կարգը.

հատուկ մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերսկսման դեպքերն ու կարգը.

մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարեցման հանգամանքները, այն հանգամանքները, որոնց դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, և դրանց վճարման ժամկետը՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար.

այն մաքսային ընթացակարգերը, որոնցով կարող են ձևակերպվել ապրանքները՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու և կասեցնելու համար, ապրանքներն այդ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկություններն ու դրանց վճարման ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։