Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. Ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս

1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը, Միության մաքսային սահմանը հատելուց հետո և նախքան մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումը, իրականացվում են սույն գլխով, սույն Օրենսգրքի 14-րդ և 16-րդ գլուխներով, իսկ ապրանքների առանձին կատեգորիաների դեպքում՝ նաև սույն Օրենսգրքի 37-43-րդ գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:

2. Ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս, մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումից հետո իրականացվում են ապրանքների ձևակերպման մաքսային ընթացակարգով կամ առանց մաքսային ընթացակարգով ձևակերպվելու՝ մաքսային հայտարարագրման և (կամ) բացթողման ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների համար նախատեսված կարգով և պայմաններով:

3. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը, մեկնման վայրեր ժամանելուց հետո՝ նախքան Միության մաքսային սահմանը հատելը, իրականացվում են սույն գլխով և սույն Օրենսգրքի 15-րդ գլխով, իսկ ապրանքների առանձին կատեգորիաների դեպքում՝ նաև սույն Օրենսգրքի 37-43-րդ գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։