Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 398. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 398. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրները

1. Մաքսային մարմինները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով վարում են մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրները և ապահովում են դրանց տեղադրումն Ինտերնետ ցանցում՝ մաքսային մարմինների պաշտոնական կայքերում՝ առնվազն ամիսը 1 անգամ:

2. Հանձնաժողովը մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրների հիման վրա, որոնք վարում են մաքսային մարմինները, ձևավորում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ընդհանուր ռեեստրները և ապահովում է դրանց տեղադրումն Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում՝ առնվազն ամիսը 1 անգամ:

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ընդհանուր ռեեստրների ձևերը, դրանք ձևավորելու և վարելու կարգը, ինչպես նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց՝ մաքսային մարմինների վարած ռեեստրներում պարունակվող տվյալները ներկայացնելու տեխնիկական պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։