Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. Մաքսային փաստաթղթերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Մաքսային փաստաթղթերը

1. Մաքսային փաստաթղթերը լրացվում են ռուսերենով կամ այն անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին են ներկայացվում մաքսային փաստաթղթերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով:

Մաքսային գործառնություններ կատարելիս մեկ անդամ պետության տարածքում լրացվող և մեկ այլ անդամ պետության մաքսային մարմիններին ներկայացնելու ենթակա մաքսային փաստաթղթերը լրացվում են ռուսերենով:

2. Մաքսային փաստաթղթերում ծածկագրված ձևով նշման ենթակա տեղեկությունները նշվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող դասակարգիչների օգտագործմամբ, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից դրանք հաստատելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

3. Էլեկտրոնային փաստաթղթերի ձևով մաքսային փաստաթղթերի կառուցվածքն ու ձևաչափը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն Օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, էլեկտրոնային փաստաթղթերի ձևով մաքսային փաստաթղթերի կառուցվածքն ու ձևաչափը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով չնախատեսված մաքսային փաստաթղթեր, դրանց ձևերը, այդ ձևերը լրացնելու, այդպիսի մաքսային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը:

5. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված չէ մաքսային փաստաթղթերի ձևերը լրացնելու կարգի և (կամ) մաքսային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի սահմանում, այդ կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

Գլուխ 2

Ընդհանուր դրույթներ՝ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։