Հոդված 2
Հոդված 2
Պայմանագիրն ուժի մեջ մտնելը
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն 2017 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ:
Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ դադարեցվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ սույն Պայմանագրի թիվ 2 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված միջազգային պայմանագրերի գործողությունը (ժամանակավոր կիրառումը), և ուժը կորցրած են ճանաչվում Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ սույն Պայմանագրի թիվ 3 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված միջազգային պայմանագրերի դրույթները: