Հոդված 332. Կամերալ մաքսային ստուգումը
Հոդված 332. Կամերալ մաքսային ստուգումը
1. Կամերալ մաքսային ստուգումն անցկացվում է ստուգման ենթարկվող անձի կողմից մաքսային գործառնություններ իրականացնելիս և (կամ) մաքսային մարմինների պահանջով ներկայացված մաքսային հայտարարագրերում և (կամ) առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների, անդամ պետությունների պետական մարմինների փաստաթղթերի և տեղեկությունների, ինչպես նաև մաքսային մարմինների մոտ գտնվող և ստուգման ենթարկվող անձին առնչվող այլ փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով:
2. Կամերալ մաքսային ստուգումը մաքսային մարմինների կողմից անցկացվում է մաքսային մարմնի գտնվելու վայրում՝ առանց ստուգման ենթարկվող անձին այցելության, ինչպես նաև առանց կամերալ մաքսային ստուգում անցկացնելու մասին մաքսային մարմնի որոշումը (կարգադրագիրը) ձևակերպելու:
3. Կամերալ մաքսային ստուգումներն անցկացվում են առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների:
4. Կամերալ մաքսային ստուգում անցկացնելու արդյունքները ձևակերպվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
5. Կամերալ մաքսային ստուգում անցկացնելու արդյունքների հիման վրա, այդ թվում՝ մաքսային մարմնի պահանջով սահմանված ժամկետում փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չներկայացնելու դեպքում, կարող է արտագնա մաքսային ստուգում նշանակվել: