Հոդված 51
Հոդված 51.
Մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտը և մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազան
1. Մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտ են համարվում Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները, ինչպես նաև սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում այլ ապրանքները:
2. Մաքսատուրքերի հաշվարկման բազա են համարվում, կախված ապրանքի տեսակից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց՝ բնաիրային արտահայտությամբ ֆիզիկական բնութագիրը (ապրանքի քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը և (կամ) որով կատարվում է ապրանքի մանրածախ առևտուրը, ծավալը կամ այլ բնութագիր), եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:
3. Հարկերի հաշվարկման բազան սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: