Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 320. Մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահպանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 320. Մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահպանումը

1. Մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ, պահպանման ենթակա փաստաթղթերն են՝

1) մաքսային փաստաթղթերը.

2) սույն Օրենսգրքի 108-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.

3) փաստաթղթերը, որոնցով հաստատվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ կապված՝ ապրանքների օգտագործման և (կամ) դրանց տնօրինման սահմանափակումների պահպանումը.

4) մաքսային գործառնություններ իրականացնելիս կազմված փաստաթղթերը.

5) փաստաթղթերը, որոնցով հաստատվում են ապրանքների օգտագործման պայմանները՝ հայտագրված մաքսային ընթացակարգերին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը պետք է պահվեն անձանց և մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-15-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալու օրվանից մինչև 5 տարին լրանալը՝ անկախ այն բանից՝ արդյոք մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս դրանք ներկայացվել են, թե ոչ:

3. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պետք է պահեն այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են մաքսային գործի բնագավառում ծառայությունների մատուցման հետ կապված իրենց գործունեության նկատմամբ մաքսային հսկողությունն անցկացնելու համար այն տարին լրանալուց հետո 5 տարվա ընթացքում, որում իրականացվել են մաքսային գործառնությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։