Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 404. Մաքսային ներկայացուցչի իրավունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 404. Մաքսային ներկայացուցչի իրավունքները

1. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն ունի նույն իրավունքները, որոնք ունի այն անձը, որը լիազորում է նրան ներկայացնելու իր շահերը մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում:

2. Իր գործունեությունն իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն իրավունք ունի իր կողմից ներկայացվող անձից պահանջելու մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ, այդ թվում՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն կամ այլ գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր և տեղեկություններ, և այդ փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու այնպիսի ժամկետներում, որոնցով ապահովվում է սույն Օրենսգրքով սահմանված պահանջների կատարումը:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային ներկայացուցչի իրավունքը՝ սահմանափակելու իր գործունեության ոլորտը ապրանքների առանձին կատեգորիաների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացմամբ, առանձին մաքսային գործառնությունների իրականացմամբ կամ գործունեության առանձին տարածքում մաքսային գործառնությունների իրականացմամբ:

4. Արգելվում է առանձին մաքսային ներկայացուցիչներին բացառիկ (էքսկլյուզիվ) և անհատական բնույթ կրող այլ արտոնություններ տրամադրելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։