Հոդված 342. Մաքսային հսկողության տեխնիկական միջոցների, մաքսային մարմինների այլ տեխնիկական միջոցների, նավերի և օդանավերի օգտագործումը
Հոդված 342. Մաքսային հսկողության տեխնիկական միջոցների, մաքսային մարմինների այլ տեխնիկական միջոցների, նավերի և օդանավերի օգտագործումը
1. Մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության անցկացման ժամանակ կարող են մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ (սարքավորումներ, սարքեր, չափման միջոցներ, սարքվածքներ և գործիքներ) և այլ տեխնիկական միջոցներ օգտագործել:
Մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելու ցանկը և կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:
2. Մաքսային հսկողության տեխնիկական միջոցները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի համար, և չպետք է վնաս հասցնեն անձանց, ապրանքներին և տրանսպորտային միջոցներին:
3. Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու մաքսային մարմինների կողմից օգտագործվող՝ մաքսային հսկողության առանձին տեխնիկական միջոցներին ներկայացվող տիպային տեխնիկական պահանջների մասով առաջարկություններ:
4. Մաքսային հսկողության տեխնիկական միջոցները կարող են մաքսային մարմինների կողմից օգտագործվել մաքսային մարմինների կողմից իրականացվող պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակներ անցկացնելիս՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
5. Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը կարող է անցկացվել մաքսային մարմինների նավերի և օդանավերի օգտագործմամբ:
Մաքսային հսկողություն անցկացնելու նպատակներով՝ մաքսային մարմինների նավերի և օդանավերի օգտագործման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: