Հոդված 360. Մաքսային վիճակագրության վարումը, մաքսային վիճակագրության տվյալների օգտագործումը և տրամադրումը
Հոդված 360. Մաքսային վիճակագրության վարումը, մաքսային վիճակագրության տվյալների օգտագործումը և տրամադրումը
1. Մաքսային մարմինները վարում են մաքսային վիճակագրություն, որն իր մեջ ներառում է Միության անդամ չհանդիսացող պետությունների հետ անդամ պետությունների՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը (այսուհետ սույն հոդվածում՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն), և հատուկ մաքսային վիճակագրություն:
Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարումը կարող է վերապահվել այդ պետության այլ պետական մարմիններին:
2. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները:
3. Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները ձևավորվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների հետ անդամ պետությունների՝ ապրանքների արտաքին առևտրի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների վերլուծության նպատակներով:
Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող մեթոդաբանությանը համապատասխան:
Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները, այդ թվում՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման կամ վերանայման մասին դիմումի ներկայացման համար, մաքսային մարմինների կողմից անձանց և միջազգային կազմակերպություններին տրամադրվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հատուկ մաքսային վիճակագրության տվյալները ձևավորվում և օգտագործվում են մաքսային մարմիններին վերապահված խնդիրների իրականացման նպատակներով:
Հատուկ մաքսային վիճակագրության վարման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: