Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 431. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 431. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրը

1. Մաքսային մարմինները վարում են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրը՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող ձևով, տեղադրում են այն Ինտերնետ ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում և ապահովում են դրա՝ ամիսն առնվազն մեկ անգամ թարմացումը:

2. Հանձնաժողովը մաքսային մարմինների կողմից վարվող՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրների հիման վրա ձևավորում է լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրը, տեղադրում է այն Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում և ապահովում է դրա՝ ամիսն առնվազն մեկ անգամ թարմացումը:

Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևը, այն ձևավորելու և վարելու կարգը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից վարվող՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրներում պարունակվող տվյալները ներկայացնելու տեխնիկական պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։