Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 172. Օտարերկրյա ապրանքները համարժեք ապրանքներով փոխարինելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 172. Օտարերկրյա ապրանքները համարժեք ապրանքներով փոխարինելը

1. Մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար նախատեսվող օտարերկրյա ապրանքների փոխարինում, Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթին համապատասխան, Միության այն ապրանքներով, որոնք իրենց նկարագրությամբ, որակով և տեխնիկական բնութագրերով համընկնում են այդ օտարերկրյա ապրանքների հետ (այսուհետ սույն հոդվածում` համարժեք ապրանքներ):

Եթե «արտահանում» մաքսային ընթացակարգով նախկինում Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքների կազմի մեջ մտնող, անսարք վիճակում գտնվող մասերը, հանգույցները, ագրեգատները Միության մաքսային տարածք են ներմուծվում վերանորոգման նպատակով, ապա Միության մաքսային տարածք ներմուծված այդ մասերին, հանգույցներին, ագրեգատներին իրենց նկարագրով, որակով և տեխնիկական բնութագրերով համապատասխանող Միության ապրանքները դիտարկվում են որպես համարժեք ապրանքներ՝ առանց դրանց սարքինության և (կամ) մաշվածության աստիճանը հաշվի առնելու:

2. Վերամշակման արդյունքները, որոնք ստացվել են Միության մաքսային տարածքում համարժեք ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում, դիտարկվում են որպես օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքներ՝ սույն գլխի դրույթներին համապատասխան:

3. Համարժեք ապրանքները ստանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ, իսկ դրանցով փոխարինված ապրանքները՝ Միության ապրանքների կարգավիճակ:

4. Այն դեպքում, երբ թույլատրվում է օտարերկրյա ապրանքների փոխարինումը համարժեք ապրանքներով, համարժեք ապրանքներից ստացված՝ վերամշակման արդյունքների արտահանումը Միության մաքսային տարածքից հնարավոր է նախքան Միության մաքսային տարածք օտարերկրյա ապրանքների ներմուծումը:

5. Օտարերկրյա ապրանքները համարժեք ապրանքներով փոխարինելու կարգը և պայմանները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։