Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

Հոդված 73. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 73. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը

1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի կողմից, սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի հետ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու համապարտ պարտավորություն կրող կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու սուբսիդիար պարտավորություն կրող անձանց կողմից:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել նաև այլ անձանց կողմից հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն կատարելու հնարավորություն:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածը:

2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափով դրանք վճարելու միջոցով:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման առանձնահատկությունները կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ կազմակերպության վերակազմակերպման դեպքում սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի տեսքով հասցված վնասի փոխհատուցման ճանապարհով հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման հնարավորությունը, այդպիսի պարտավորության կատարման առանձնահատկությունները սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ:

3. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողին, ինչպես նաև սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի հետ միասին հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու համապարտ պարտավորություն կրող կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու սուբսիդիար պարտավորություն կրող անձանց ծանուցում է ուղարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սահմանված ժամկետում չվճարված գումարների մասին՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված և սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Նշված ծանուցման ձևը, այդպիսի ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Այն դեպքերում, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մեկ անդամ պետությունում ենթակա են վճարման, իսկ սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումն իրականացվում է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, նշված ծանուցումն ուղարկվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով:

4. Մաքսային մարմինը սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկում հետևյալ դեպքերում՝

1) հայտնաբերվում է ապրանքների բացթողումից հետո, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելուց կամ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված համապատասխան նշումները կատարելուց հետո, ապրանքների մեկ հայտարարագրում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումար՝ սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

2) հայտնաբերվում է սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում նշված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մեկ հաշվարկում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերից տարբեր դեպքեր, երբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է:

7. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այն դեպքերում, երբ այդպիսի ծանուցում չի ուղարկվում, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը իրականացնող մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածին համապատասխան միջոցներ է ձեռնարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձելու համար:

8. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը կատարելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջացել է տարբեր անձանց մոտ տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։