Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 182. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 182. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները

1. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակ ասելով ենթադրվում են Միության մաքսային տարածքից դուրս Միության ապրանքների որոշակի քանակի վերամշակման գործողությունների կատարման արդյունքում գոյացած՝ վերամշակման արդյունքների քանակը և (կամ) տոկոսային պարունակությունը:

2. Եթե Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների են ենթարկվում այն ապրանքները, որոնց հատկանիշները մնում են գործնականորեն անփոփոխ՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան, և արդյունքում ստացվում են անփոփոխ որակի վերամշակման արդյունքներ, ապա անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից կարող են սահմանվել վերամշակման արդյունքների ելքի ստանդարտ չափաքանակներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։