Հոդված 386. Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրները
Հոդված 386. Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրները
1. Անդամ պետությունների մաքսային մարմինները վարում են մտավոր սեփականության այն օբյեկտների ազգային մաքսային ռեեստրներ, որոնք այդ անդամ պետությունների տարածքներում ենթակա են մաքսային մարմինների կողմից պաշտպանության:
2. Իրավատիրոջ կամ իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) շահերը ներկայացնող անձի դիմումի հիման վրա մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրներում ընդգրկվում են մտավոր սեփականության այն օբյեկտները, որոնց նկատմամբ իրավունքները պահպանվում են այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինը վարում է այդ մաքսային ռեեստրը:
3. Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրներում մտավոր սեփականության օբյեկտների ընդգրկման պայմանները և կարգը, ինչպես նաև այդ ռեեստրների վարման կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: