Հոդված 406. Մաքսային փոխադրողի գործունեությունը
Հոդված 406. Մաքսային փոխադրողի գործունեությունը
1. Մաքսային փոխադրողն իրականացնում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) Միության մաքսային տարածքով:
2. Մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատվում է փաստաթղթով, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
Նշված փաստաթուղթը տրվում է մաքսային փոխադրողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկած մաքսային մարմնի կողմից:
Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսային փոխադրողի կարգավիճակը կարող է հաստատվել առանց սույն կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթուղթը ներկայացնելու, եթե այդ փաստաթղթի մասին տեղեկությունները մաքսային մարմինը կարող է ստանալ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից՝ սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: