Հոդված 86. Միության մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացումը
Հոդված 86. Միության մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացումը
Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային հայտարարագրման, այլ մաքսային գործառնություններ իրականացնելու և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հնարավորություն այն ապրանքների համար, որոնք անօրինականորեն տեղափոխվել են Միության մաքսային սահմանով, կամ որոնց բացթողումը չի իրականացվել մաքսային մարմինների կողմից սույն Օրենսգրքին համապատասխան, ինչը հանգեցրել է մաքսատուրքերի, հարկերի չվճարման կամ արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների չպահպանման, և որոնք մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են Միության մաքսային տարածքում այդ ապրանքները ձեռք բերած անձանց մոտ:
Գլուխ 14
Ապրանքների ժամանումը Միության մաքսային տարածք և ժամանման հետ կապված մաքսային գործառնությունները