Հոդված 370. Մաքսային մարմինների միջև տեղեկատվության կանոնավոր կերպով փոխանակումը
Հոդված 370. Մաքսային մարմինների միջև տեղեկատվության կանոնավոր կերպով փոխանակումը
1. Մաքսային մարմինները կանոնավոր կերպով փոխանակում են սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում և 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված՝ ապրանքների հայտարարագրերից, մաքսային փաստաթղթերից, ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից վերցված տեղեկություններ, այդ թվում՝ այդպիսի մաքսային փաստաթղթերի տեղեկությունները փոփոխող (լրացնող)՝ մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող և պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տվյալների շարքին չդասվող տեղեկություններ:
Կանոնավոր կերպով տեղեկատվության փոխանակման համար տեղեկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի թիվ 2 հավելվածի ցանկի համաձայն:
2. Կանոնավոր կերպով տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ տեխնիկական այն պայմաններին համապատասխան, որոնցով սահմանվում են այդպիսի տեղեկատվության փոխանակումն իրականացնող մաքսային մարմինները, փոխանակման համար տեղեկությունների կառուցվածքն ու ձևաչափը, այդպիսի փոխանակման կանոնակարգը, ժամկետները և եղանակները:
Կանոնավոր կերպով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման տեխնիկական պայմանները սահմանվում են մաքսային մարմինների կողմից:
Մաքսային մարմինները պաշտոնապես միմյանց տեղեկացնում են մաքսային մարմինների՝ կանոնավոր կերպով տեղեկատվության պատրաստման, փոխանցման և ստացման համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասին: