Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելը անդամ պետությունների շահագրգիռ անձանց և պետական մարմինների կողմից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելը անդամ պետությունների շահագրգիռ անձանց և պետական մարմինների կողմից

1. Մաքսային մարմնի թույլտվությամբ անդամ պետությունների շահագրգիռ անձինք և պետական մարմիններն իրավասու են վերցնելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ:

2. Ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու թույլտվությունը տալիս է մաքսային մարմինը, եթե վերցնելը՝

1) չի դժվարացնում մաքսային հսկողության իրականացումը,

2) չի փոխում ապրանքների առանձնահատկությունները,

3) չի հանգեցնում մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափելուն կամ արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանական միջոցները չպահպանելուն:

3. Ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու թույլտվությունը կամ այդպիսի թույլտվության մերժումը տրվում է ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց և մարմիններին դիմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների համար առանձին մաքսային հայտարարագիր չի ներկայացվում՝ պայմանով, որ դրանք մատնանշվեն ապրանքների համար ներկայացվող հայտարարագրում՝ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, իսկ ապրանքները սույն Օրենսգրքի 37-րդ և 40-րդ գլուխներով նախատեսված կարգով և պայմաններով Միության մաքսային սահմանով տեղափոխելու դեպքում՝ ուղևորային մաքսային հայտարարագրում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։