Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 169. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 169. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները

1. «Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակ» ասելով ենթադրվում են Միության մաքսային տարածքում օտարերկրյա ապրանքների որոշակի քանակի վերամշակման գործողությունների կատարման արդյունքում գոյացած՝ վերամշակման արդյունքների քանակը և (կամ) տոկոսային պարունակությունը:

2. Եթե Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների են ենթարկվում այն ապրանքները, որոնց հատկանիշները մնում են գործնականորեն անփոփոխ՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան, և արդյունքում ստացվում են անփոփոխ որակի վերամշակման արդյունքներ, ապա անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից կարող են սահմանվել վերամշակման արդյունքների ելքի ստանդարտ չափաքանակներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։