Հոդված 35
Հոդված 35.
Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու ժամկետը և դրա գործողության ժամկետը
1. Ապրանքի ծագման մասին նախնական տեղեկատվությունը կայացվում է ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից 90 օրացուցային օրվանից ոչ ուշ:
Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու ավելի կարճ ժամկետ:
Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կամ Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ապրանքի ծագման հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու դեպքում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից կամ ապրանքի ծագման մասին հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու օրվանից և վերականգնվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվությունը կամ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) այն ստուգելու համար լիազորված պետական մարմնի (լիազորված կազմակերպության) պատասխանն ստանալու օրվանից:
Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու դեպքում մաքսային մարմինը ծանուցում է դիմումատուին սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետի կասեցման մասին:
2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը գործում է ապրանքի ծագման այն հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում, որի հիման վրա ընդունվել է տվյալ նախնական որոշումը: