Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 401. Մաքսային ներկայացուցչի գործունեությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 401. Մաքսային ներկայացուցչի գործունեությունը

1. Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից և նրանց հանձնարարությամբ իրականացնում է մաքսային գործառնություններ այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից նա ընդգրկվել է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան:

2. Մաքսային ներկայացուցչի հարաբերությունները հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հետ ձևավորվում են պայմանագրային հիմքի վրա:

3. Մաքսային ներկայացուցիչների՝ անմիջապես մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և որակավորման այդ պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթուղթը նրանց տրամադրելու պայմաններ:

4. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցչի համար չպետք է սահմանվեն պակաս բարենպաստ պայմաններ կամ ներկայացվեն առավել խիստ պահանջներ, քան սույն Օրենսգրքին համապատասխան հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար սահմանված պայմանները և ներկայացվող պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։