Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 375. Մաքսային մարմինների փոխգործակցության շրջանակներում ստացված տեղեկատվության օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 375. Մաքսային մարմինների փոխգործակցության շրջանակներում ստացված տեղեկատվության օգտագործումը

1. Սույն գլխին համապատասխան մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից այլ անդամ պետության մաքսային մարմնից ստացված տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից օգտագործվում է բացառապես մաքսային մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար և ենթակա չէ փոխանցման այլ անձանց և այլ նպատակներով օգտագործման՝ առանց այդպիսի տեղեկատվությունը տրամադրած մաքսային մարմնի գրավոր համաձայնության:

2. Մաքսային մարմիններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում սույն գլխին համապատասխան ստացված տեղեկատվության ոչ իրավաչափ տարածումը կանխելու համար և ապահովում են ստացված տեղեկատվությանը հասանելիություն ունեցող անձանց շրջանակի սահմանափակումը, ինչպես նաև՝ դրա պաշտպանությունը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Գլուխ 50

Մաքսային մարմինների կողմից կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։