Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 118. Ապրանքների բացթողման և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի և դրա չեղյալ ճանաչման վերաբերյալ ընդհանուր դրույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 118. Ապրանքների բացթողման և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի և դրա չեղյալ ճանաչման վերաբերյալ ընդհանուր դրույթները

1. Ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ անձի կողմից՝

1) պահպանվել են ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները կամ այն ապրանքների առանձին կատեգորիաների օգտագործման համար սահմանված պայմանները, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այնպիսի պայմանը, ինչպիսին է արգելքների և սահմանափակումների պահպանումը «Միության մասին» պայմանագրին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող է հաստատվել ապրանքների բացթողումից հետո.

2) մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների իրականացման դիմաց մաքսավճարները վճարված են, եթե այդ վճարները սահմանված են անդամ պետության օրենսդրությամբ, և դրանց վճարման ժամկետը սահմանված է նախքան ապրանքների բացթողումը, այդ թվում՝ նախքան մաքսային հայտարարագրի գրանցումը:

2. Ապրանքների բացթողումը ձևակերպվում է՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ էլեկտրոնային փաստաթուղթ ձևակերպելու կամ թղթային կրիչով մաքսային հայտարարագրի կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին՝ թղթային կրիչով ներկայացված դիմումի վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով:

3. Ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում կամ նշված հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող ժամկետներում, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, իսկ Հանձնաժողովի կողմից չհամակարգված մասում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող կարգով:

Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել ժամանման վայրերում ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները:

4. Սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-6-րդ կետերով և 116-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 116-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային հայտարարագրի հետկանչի դեպքում մաքսային մարմինը չեղյալ է ճանաչում ապրանքների բացթողումը:

Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում, նույնպես կարող են սահմանվել այնպիսի դեպքեր և պայմաններ, երբ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է չեղարկել ապրանքների բացթողումը:

Ապրանքների բացթողումը չեղարկելը ձևակերպվում է՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ էլեկտրոնային փաստաթուղթ ձևակերպելու կամ թղթային կրիչով մաքսային հայտարարագրի վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով:

Ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ Հանձնաժողովի կողմից չհամակարգված մասում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

5. Եթե ապրանքների հայտարարագրում ներկայացված են տեղեկություններ 2 և ավելի ապրանքների մասին, ապա մաքսային մարմինն իրականացնում է այն ապրանքների բացթողումը, որոնց առնչությամբ պահպանվել են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ բացթողման պայմանները, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

6. Մաքսային մարմինն ապրանքների բացթողման մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է այն ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացնող անձին, որոնց առնչությամբ իրականացվել է ապրանքների բացթողումը, իսկ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև այլ անձանց՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի և այդ անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության առկայության դեպքում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետում:

7. Սույն Օրենսգրքի 120-122-րդ և 126-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև անձնական օգտագործման ապրանքների, միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների և պաշարների առնչությամբ ապրանքների բացթողումն իրականացվում է սույն հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 120-122-րդ և 126-րդ հոդվածներով և 37-39-րդ գլուխներով սահմանված՝ ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման պայմանները և (կամ) առանձնահատկությունները:

8. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան կարող են սահմանվել առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա ապրանքների բացթողման մասին կամ առևտրային, տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերի վրա ապրանքների բացթողումը չեղարկելու մասին նշումներ կատարելու դեպքերն ու կարգը, որոնց վրա կատարվել են նշումներ ապրանքների բացթողման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։