Հոդված 230. Ժամանակավորապես արտահանված ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումները
Հոդված 230. Ժամանակավորապես արտահանված ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումները
1. Ժամանակավորապես արտահանված ապրանքները պետք է մնան անփոփոխ վիճակում, բացի բնական մաշվածության հետևանքով, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման կանոնավոր պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից:
2. Թույլատրվում է ժամանակավորապես արտահանված ապրանքների հետ իրականացնել դրանց պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ գործողություններ՝ ներառյալ վերանորոգումը, բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման, տեխնիկական սպասարկումը և այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապրանքները բնականոն վիճակում պահպանելու համար՝ պայմանով, որ ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ապահովվի դրանց նույնականացումը մաքսային մարմնի կողմից: