Հոդված 426. Անմաքս առևտրի խանութները
Հոդված 426. Անմաքս առևտրի խանութները
1. Անմաքս առևտրի խանութ են համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցները և (կամ) շինությունները (շինությունների մասերը), որոնք կազմված են առևտրի սրահներից և պահեստներից, ինչպես նաև օժանդակ շինություններից (առկայության դեպքում):
2. Անմաքս առևտրի խանութը համարվում է ստեղծված անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում անդամ պետության անձին ընդգրկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Անմաքս առևտրի խանութի գործունեությունը դադարեցվում է անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից:
4. Անմաքս առևտրի խանութների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման, այդ թվում՝ տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, դրանց ստեղծման և գործունեության կարգը, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացման կանոնները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: