Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Ապրանքների ծագումը որոշելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Ապրանքների ծագումը որոշելը

1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելն իրականացվում է այն ապրանքների ծագումը որոշելու նպատակով և կանոններով, որոնք նախատեսված են «Միության մասին» պայմանագրին համապատասխան (այսուհետ՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ):

2. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կանոններով, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով կամ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ կանոններ սահմանված չեն (այսուհետ՝ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։