ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 140. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները
Հոդված 140. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները
«Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմաններն են՝
արտահանման մաքսատուրքերի վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, անդամ պետությունների միջև երկկողմ միջազգային պայմանագրերով և երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված այլ պայմանների պահպանումը: