Հոդված 416. Մաքսային պահեստները և դրանց տեսակները
Հոդված 416. Մաքսային պահեստները և դրանց տեսակները
1. Մաքսային պահեստ են համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները, որոնք նախատեսված են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների պահպանման համար:
Եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսային պահեստում թույլատրվում է «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության ապրանքների կամ այլ ապրանքների պահպանումը՝ այդ օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով:
2. Մաքսային պահեստը համարվում է ստեղծված մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում անդամ պետության անձին ընդգրկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Մաքսային պահեստի գործունեությունը դադարեցվում է մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից մաքսային պահեստի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից:
4. Մաքսային պահեստները կարող են լինել բաց կամ փակ տիպի:
Մաքսային պահեստները համարվում են բաց տիպի պահեստներ, եթե դրանք հասանելի են ցանկացած տեսակի ապրանքների պահպանման և ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող բոլոր անձանց կողմից օգտագործման համար:
Մաքսային պահեստները համարվում են փակ տիպի պահեստներ, եթե դրանք նախատեսված են այդ մաքսային պահեստի տիրապետողի ապրանքների պահպանման համար:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների առանձին կատեգորիաներ, որոնք կարող են պահպանվել փակ տիպի մաքսային պահեստներում:
5. Որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ինչպես նաև դրանց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: