Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 165. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 165. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը

1. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանվում է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի հիման վրա, որը սահմանված է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների փաստաթղթում:

2. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը երկարաձգվում է անձի դիմումի հիման վրա Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելիս:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել, որ Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելու դեպքում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այն լրանալուց հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ: Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգը դադարելու օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։