Հոդված 355. Տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և Միության մաքսային տարածքից դուրս եկած նավերը և օդանավերը արգելանքի վերցնելու (վերադարձնելու)՝ մաքսային մարմինների իրավունքները
Հոդված 355. Տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և Միության մաքսային տարածքից դուրս եկած նավերը և օդանավերը արգելանքի վերցնելու (վերադարձնելու)՝ մաքսային մարմինների իրավունքները
1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կանգնեցնելու տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հարկադիր կերպով վերադարձնելու առանց մաքսային մարմնի թույլտվության Միության մաքսային տարածքից դուրս եկած նավերը և օդանավերը:
Մաքսային հսկողության գոտիներից դուրս ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների կանգնեցման դեպքում մաքսային հսկողության անցկացման ժամանակն այդ կանգնեցման պահից չպետք է գերազանցի 2 ժամը:
2. Միության մաքսային տարածքից դուրս գտնվող նավերը և օդանավերը արգելանքի վերցնելու (վերադարձնելու)՝ մաքսային մարմինների գործողություններն իրականացվում են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան: