Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 144. Մաքսային տարանցման ժամկետը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 144. Մաքսային տարանցման ժամկետը

1. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ուղարկող մաքսային մարմինը սահմանում է այն ժամկետը, որի ընթացքում ապրանքները ուղարկող մաքսային մարմնից պետք է հասցվեն նշանակման մաքսային մարմնին (այսուհետ՝ մաքսային տարանցման ժամկետ):

2. Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային տարանցման ժամկետը սահմանվում է ելնելով 1 ամսում 2 հազար կիլոմետրի հաշվարկից, սակայն առնվազն 7 օրացուցային օր:

Այն ապրանքների նկատմամբ, որոնց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է տրանսպորտի այլ տեսակներով, մաքսային տարանցման ժամկետը սահմանվում է ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) սովորական ժամկետին համապատասխան՝ ելնելով տրանսպորտի տեսակից և տրանսպորտային միջոցի հնարավորություններից, ապրանքների փոխադրման համար սահմանված երթուղուց, փոխադրման այլ պայմաններից և (կամ) հայտարարատուի կամ փոխադրողի դիմումից, ինչպես նաև հաշվի առնելով երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ տրանսպորտային միջոցի վարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմի պահանջները, սակայն մաքսային տարանցման առավելագույն ժամկետից ոչ ավելի:

3. Մաքսային տարանցման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 1 ամսում 2 հազար կիլոմետր հաշվարկով սահմանվող ժամկետը, կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների փոխադրման առանձնահատկությունների հաշվառմամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետը:

4. Հայտարարատուի կամ փոխադրողի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմնի կողմից սահմանված՝ մաքսային տարանցման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետի սահմաններում:

Մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։