Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16.

Օտարերկրյա ապրանքները, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են կամ դարձվել անդամ պետության սեփականությունը (եկամուտը) կամ որոնց վրա բռնագանձում է տարածվել

1. Օտարերկրյա ապրանքները, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են կամ դարձվել անդամ պետության սեփականությունը (եկամուտը), ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման, իսկ անձնական օգտագործման ապրանքները՝ ազատ շրջանառության մեջ դրվելու: Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում այդպիսի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Օտարերկրյա ապրանքները, որոնց վրա դատարանի որոշմամբ բռնագանձում է տարածվել մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց, Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։