Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 178. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 178. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը

1. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանվում է Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետի հիման վրա, որը սահմանվել է Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում:

2. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը երկարաձգվում է անձի դիմումի հիման վրա՝ Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետի երկարաձգման դեպքում:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելիս «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այն լրանալուց հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ: Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգը դադարելու օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։