Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 180. Միության ապրանքների նույնականացումը վերամշակման արդյունքներում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 180. Միության ապրանքների նույնականացումը վերամշակման արդյունքներում

Միության ապրանքները վերամշակման արդյունքներում նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝

Միության ապրանքների վրա հայտարարատուի, Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողություններ իրականացնող անձի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կնիքների, դրոշմակնիքների զետեղում, թվային և այլ դրոշմավորման կատարում.

Միության ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում.

Միության ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների՝ նախապես վերցված փորձանմուշների և (կամ) նմուշների համադրում.

ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ սերիական համարների տեսքով.

այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով ապրանքների բնույթից և Միության մաքսային տարածքից դուրս իրականացվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ ներկայացված այն փաստաթղթերն ուսումնասիրելու միջոցով, որոնք մանրամասն տեղեկություններ են պարունակում Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների տեխնոլոգիական գործընթացում Միության ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։