ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 194. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները
Հոդված 194. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները
1. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակ ասելով ենթադրվում են ներքին սպառման համար օտարերկրյա ապրանքների որոշակի քանակի վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած՝ վերամշակման արդյունքների քանակը և (կամ) տոկոսային պարունակությունը:
2. Եթե ներքին սպառման համար վերամշակման գործողությունների են ենթարկվում այն ապրանքները, որոնց հատկանիշները մնում են գործնականորեն անփոփոխ՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան, և արդյունքում ստացվում են անփոփոխ որակի վերամշակման արդյունքներ, ապա անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից կարող են սահմանվել վերամշակման արդյունքների ելքի ստանդարտ չափաքանակներ: