Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 233. Ժամանակավորապես արտահանված ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկություններն «արտահանում» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 233. Ժամանակավորապես արտահանված ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկություններն «արտահանում» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու դեպքում

1. Ժամանակավորապես արտահանված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ օր սահմանված չէ՝ սույն Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան:

Այն դեպքում, երբ արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար պահանջվում է կատարել օտարերկրյա արժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդպիսի վերահաշվարկը կատարվում է սույն կետի առաջին պարբերությունում նշված օրվա դրությամբ գործող արժույթների փոխարժեքով:

2. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար վճարվող (գանձվող) արտահանման մաքսատուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների նկատմամբ տրամադրվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն, եթե դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։