Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 242. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը)

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 242. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը)

1. Սույն Օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից փաստացի արտահանված ապրանքների համար իրականացվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի կիրառման առնչությամբ վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձ (հաշվանցում), բացառությամբ այն դեպքի, երբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները վճարվել (գանձվել) են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակների և պայմանների խախտմամբ գործողությունների կատարման հետ կապված և (կամ) այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների խախտմամբ այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված:

2. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան իրականացվում է սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

Գլուխ 33

«Անմաքս առևտուր»

մաքսային ընթացակարգ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։