Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու ժամկետը և գործողության ժամկետը

1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունելու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից հետո 90 օրացուցային օրվանից ոչ ուշ:

Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու ավելի կարճ ժամկետ:

Լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում սույն Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կամ սույն կետի երկրորդ պարբերության համապատասխան սահմանված ժամկետը կասեցվում է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից և վերսկսվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկություններ ստանալու օրվանից:

2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ժամկետը՝ դրա ընդունման օրվանից հաշված 3 տարի է, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։