Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 285. Միջազգային փոստային առաքանիներով ապրանքների ուղարկման առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 285. Միջազգային փոստային առաքանիներով ապրանքների ուղարկման առանձնահատկությունները

1. Միջազգային փոստային առաքանիներով չի թույլատրվում հետևյալ ապրանքների ուղարկումը՝

1) ապրանքներ, որոնց ուղարկումն արգելված է Համաշխարհային փոստային Միության ակտերին համապատասխան.

2) ապրանքներ, որոնք ենթակա չեն ուղարկման միջազգային փոստային առաքանիներով, որոնց ցանկը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

2. Միջազգային փոստային առաքանիները փոստային կապի նշանակված օպերատորի կողմից հանձնվում են դրանք ստացողներին՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների բացթողման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պայմանով՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ փոստային կապի նշանակված օպերատորը, այդպիսի օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով, մաքսային մարմին է ներկայացնում տեղեկատվություն ֆիզիկական անձի՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներն ստացողի անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։