Հոդված 312. Ապրանքների օգտագործման պայմանների պահպանման նկատմամբ մաքսային հսկողությունը՝ մաքսային ընթացակարգին համապատասխան
Հոդված 312. Ապրանքների օգտագործման պայմանների պահպանման նկատմամբ մաքսային հսկողությունը՝ մաքսային ընթացակարգին համապատասխան
1. Մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանների պահպանման նկատմամբ մաքսային հսկողությունը անցկացվում է այն անդամ պետության մաքսային մարմինների կողմից, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը, որոնք գտնվում են անդամ պետությունից տարբեր՝ այլ անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով, անցկացվում է սույն Օրենսգրքի 373-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից որոշվող առանձնահատկությունները:
3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 22-րդ գլխի պահանջների կատարման նկատմամբ մաքսային հսկողություն են անցկացնում այն անդամ պետության մաքսային մարմինները, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով, որոնց տարածքներով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը և (կամ) որի տարածքում ավարտվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը: