Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 316. Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության առանձնահատկությունները՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների նկատմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 316. Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության առանձնահատկությունները՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների նկատմամբ

1. Սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակների և պայմանների և (կամ) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների պահպանումը համարվում է չհաստատված, եթե այդպիսի ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմին ամբողջությամբ չեն ներկայացվել.

1) նշված ապրանքների՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներով և դրանց տրամադրման պայմանների, ինչպես նաև այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների պահպանմամբ օգտագործումը հաստատող փաստաթղթեր.

2) նշված ապրանքները կամ դրանց գտնվելու վայրը հաստատված չէ:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների նկատմամբ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելու պարբերականությունը և դրա անցկացմանը ներկայացվող այլ պահանջներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։